ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀԱԿ-ը ՀՀՇ է դառնալու

ՀԱԿ-ը ՀՀՇ է դառնալու
17.01.2013 | 19:40

Այն կոնգրեսականները, ովքեր պնդում էին, թե ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանն է, երիցս ճիշտ էին, քանի որ նրա հեռանալուց հետո կոնգրեսն «ազգուտակով» կորավ:

Չկա իրավահաջորդ ու չի էլ լինելու` սա խոստովանեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ով այս բացահայտ իրողությունը վաղուց է հասկացել, ուստի փորձում է կոնգրեսը կուսակցություն դարձնել:
Ավելին, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ից ՀՀՇ են կերտում, ու հենց այս հանգամանքն է, որ լուրջ հակասությունների դուռ է բացել կառույցում ու պատերազմների սկիզբ դրել: Սակայն, ինչպես մեր աղբյուրն է պնդում, ՀԱԿ-ը պահող և այն ՀՀՇ-ի տարրալուծող ուժերի հարաբերակցությունը դեռևս հավասար է, թեև գնալով ծանրանում է ՀՀՇ-ականների նժարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ